Ձեր ընտրությունից էլ կախված է մեր հայ ազգի լինել-չլինելու հարցը․ Վարդան Այվազյան․ «Մեր տունը Հայաստանն է»



Ադրբեջանական կողմը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առաջ է եկել, հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում և չի էլ պատրաստվում հեռանալ: Եվ այս ամենի ֆոնին, ՀՀ քաղաքական ուժերը, ոչ թե ելքեր են առաջարկում, այլ նախընտրական քարոզարշավ են անցկացնում, գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Այս առնչությամբ իր խորը մտահոգությունն է հայտնել Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության անդամ Վարդան Այվազյանը։
«Հավատացեք այս ընտրությունը նման չի լինելու նախկինում մեր երկրում կատարված որևէ ընտրության, քանի որ նախկինում մենք նման ծայրահեղ , ճակատագրական խնդրի առջև կանգնած չենք եղել և հավատացեք, որ ձեր ընտրությունից էլ կախված է մեր հայ ազգի լինել- չլինելու հարցը»,-ասում է պարոն Այվազյանը՝ հորդորելով ընտրությունից առաջ յուրաքանչյուրը փորձի ընտրատեղամաս մտնել մաքուր խղճով։
Ինչպես իր խոսքում նշում է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության անդամը․ «Մի քանի օրից հետո Ձեզ սպասվում է կատարել մի քայլ, որը պատկերացրեք ճակատագրական նշանակություն է ունենալու, ինչպես պետության, ազգի, այնպես էլ անձամբ Ձեզ համար, քանի որ դուք հանդիսանում եք մեր հասարակության, մեր ազգի, մեր ժողովրդի մի մասնիկը»։


Անդրադառնալով ընտրություններում քվեարկություն կատարելուն՝ պարոն Այվազյանն ընդգծեց․ «Գլուխ եմ խոնարհում մեր զոհված զինծառայողների ծնողների, հարազատների առջև և այդ կապակցությամբ նաև կոչ անում, որ գոնե այդ պահին՝ րոպեական, կարողանաք այդ խորը վիշտը հեռացնել Ձեզանից և սառը, օբյեկտիվ բանականությամբ կատարեք ընտրություն»։

The Azerbaijani side has advanced in Gegharkunik, Syunik regions, settled in the sovereign territory of the Republic of Armenia, and is not going to leave. And against the background of all this, the political forces of the Republic of Armenia do not offer solutions, but conduct a pre-election campaign, go to early parliamentary elections.
Vardan Ayvazyan, Constitutionalist, Head of YSU Chair of Constitutional Law, member of “Our Home is Armenia” party, expressed his deep concern in this regard.


“Believe me, this election will not be like any other election held in our country before, because we have not faced such an extreme, fatal problem before. Believe me, the question of whether our Armenian nation exists or not depends on your choice,” says Mr. Ayvazyan. Urging everyone to try to enter the polling station with a clear conscience before the election.
As a member of the “Our Home is Armenia” party states in his speech ․ “In a few days you are expected to take a step that you can imagine will be crucial, both for the state, the nation and for you personally, as you are a part of our society, our nation, our people.”
Referring to voting in the elections, Mr. Ayvazyan emphasized ․ “I bow my head to the parents and relatives of our fallen servicemen ակցությամբ in this connection, I call on you to be able to remove that deep grief from you, at least at that moment, to make a choice with a cold, objective intelligence.”



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*