Ակնհայտ է՝ ընտրություններում հաղթելու է Փաշինյանը․ Կոլերով



«Միգուցե ձեզ հիասթափեցնեմ, բայց կասեմ ճշմարտությունը՝ Ռուսաստանում չեն հետևում Հայաստանի նախընտրական արշավին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանում կա 5-6 Հայաստանի մասնագետ, որոնք հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց ընդհանուր առմամբ այդ հարցը Ռուսաստանի օրակարգում չէ․«Եվ երկրորդ՝ փորձագիտական մակարդակում նշվում է, որ ակնհայտորեն հաղթելու է Փաշինյանը։ Ուրեմն՝ ոչինչ չի փոխվելու»։

Մեր այն դիտարկմանը, թե շատ ուժեր այս օրերին շտապում են Մոսկվա, հայտարարում, որ Ղրիմը ռուսական է, խոսում հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու մասին և հարցին՝ արդյոք այդկերպ նրանք ակնկալում են Մոսկվայի աջակցությունը, Մոդեստ Կոլերովն արձագանքեց․«Հարցն այն է, որ Հայաստանում կան տարբեր ուժեր, շատ բան են խոսում հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Չենք կարող արձագանքել բոլորին։ Բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ նկատել են և մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ընդդիմադիր շրջանակներում շատերը առաջ են քաշում այն թեզը, որ Ռուսաստանը որպես դաշնակից՝ իր առջև դրված խնդիրները չի կարողացել լուծել և որ Հայաստանը պետք է փնտրի նոր դաշնակից՝ Ֆրանսիայի տեսքով։ Փաշինյանի այցելությունը Ֆրանսիա հենց այս կոնտեքստում է դիտարկվում։ Մենք այդ թրենդը նկատել ենք»։

Նշեցինք, որ Փաշինյանի հիմնական մրցակիցներից երկրորդ ու երրորդ նախագահներն էլ նշում են, որ Ռուսաստանին այլընտրանք չկա․«Ես չեմ ասում, որ դաշնակցին փոխելու ցանկությունը մասսայական բնույթ է կրում։ Բայց այդ ցանկությունը միանշանակ նկատելի է դարձել»,-ասաց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի՞ Ռուսաստանի աջակցությունը։ Եվ մեր այն դիտարկմանը, որ նա ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Պուտինի հետ, արդյոք դա կարող է նշանակություն ունենալ, Կոլերովը պատասխանեց․«Դա որևէ դերակատարություն ունենալ չի կարող»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց՝ ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում կարող են փոփոխություններ լինել․«Բայց ուզում եմ միանշանակ ասել, որ ոչ թե Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի, այլ՝ Հայաստանը Ռուսաստանի։Շեշտեմ՝ անվտանգության ոլորտում։ Եվ եթե Հայաստանն ուզում է փոխել իր անվտանգության ոլորտի դաշնակցին՝ դա իր գործն է։ Ռուսաստանը դրանից չի տուժի»,-եզրափակեց Մոդեստ Կոլերովը։

“I may disappoint you, but I will tell the truth, Russia does not back down from Armenia’s pre-election campaign,” Modest Kolerov, a Russian political scientist and editor-in-chief of the Regnum news agency, told the First News Agency.

In his words, there are 5-6 Armenian specialists in Russia who follow the domestic political life of Armenia, but in general this issue is not on Russia’s agenda ․ “And secondly, at the expert level, it is mentioned that Pashinyan will obviously win. So, nothing will change. “

To our observation that many forces are rushing to Moscow these days, declaring that Crimea is Russian, talking about deepening the Armenian-Russian relations և to the question whether they expect Moscow’s support in this way, Modest Kolerov responded Հարց “The question is that There are different forces in Armenia, they talk a lot about the Armenian-Russian relations. We can not respond to everyone. But I want to say that here the experts noticed that many people in the opposition in Armenia put forward the thesis that Russia, as an ally, could not solve the problems set before it, that Armenia should look for a new ally. In the form of France. Pashinyan’s visit to France is viewed in this context. We have noticed that trend. “

We mentioned that the second and third presidents of Pashinyan’s main rivals also mention that there is no alternative to Russia ․ “I am not saying that the desire to change the ally is mass. “But that desire has definitely become noticeable,” our interlocutor said.



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*