Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ապացուցեց, որ զինվորի կողքին է



«Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են»,- այսպես է իր բոլոր ելույթների ժամանակ նկարագրում զինվորին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:   Քաջ գիտակցելով  սահմանների ամրության ու սահմանպահ զինվորների դերն ու նշանակությունը՝   Գագիկ Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում  զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: ԲՀԿ նախագահն անգնահատելի է համարում տղաների նվիրումը հայրենիքին: Այդ իսկ պատճառով  անում է այնպես, որ գոնե տղաներն իրենց գնահատված զգան: Բոլորդ էլ հիշում եք, թե նախկինում ինչքան մեծ աջակցություն է ցուցաբերել զինծառայողներին Գագիկ Ծառուկյանը:

Բայց, նա դրանով չի սահմանափակվել և այս անգամ գերազանցել է ինքն իրեն: Օրերս մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի օրը, Ծառուկյան ընտանիքի կողմից 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերն ու հավատանք, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, որ մենք միշտ ոտքի ենք կանգնում ու պայքարում հանուն մեր հավատի, մեր երկրի ու մեր պետականության:

Այո՛, նա պատրաստակամ է  լինել մեր հերոսներից յուրաքանչյուրի կողքին: Օգնել ու աջակցել նոր ընտանիք ստեղծելու հարցում, ցանկացած պարագայում կիսել նրանց հոգսն ու խնդիրները՝ միայն թե մեր հայկական ընտանիքների ու դրանցում ծնվող բալիկների թիվն ավելանա:

Այնպես, որ  Ծառուկյան  անհատն այսօր, ինչպես և միշտ եղել է և կլինի մեր պետության այն ամենակարևոր միացնող օղակներից, ում գործոնը փոխարինելն անհնարինն է …

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

The Armenian soldier and the Armenian army are invincible,” PAP leader Gagik Tsarukyan described the soldier during all his speeches. Gagik Tsarukyan, well aware of the role and significance of border strength and border guards, always keeps servicemen and their families in the center of attention. The PAP leader considers the boys’ devotion to the homeland invaluable. That’s why he makes sure that at least the boys feel valued. You all remember how much Gagik Tsarukyan supported the servicemen in the past.


But he did not limit himself to that, this time he surpassed himself. Recently, the press reported that on the day of the miraculous Resurrection of Jesus Christ, the Tsarukyan family transferred 100 million drams to the Soldiers’ Insurance Fund to organize the recovery and rehabilitation of our wounded boys as soon as possible, so that we can hear about their new families. Good news about it and believe that it is impossible to break the Armenian people, that we always stand up and fight for our faith, our country and our statehood.


Yes, he is willing to stand by each of our heroes. To help and assist in creating a new family, in any case to share their worries and problems, only to increase the number of our Armenian families and the children born in them.
So, today, as always, the Tsarukyan individual will be one of the most powerful connecting links of our state, whose factor it is impossible to replace …
GREEN PRESS



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*