Արթուր Ղազինյանի դիպուկ դիտարկումը. կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի



Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ՝ դժբախտ ներկայով և ոչ նախանձելի ապագայով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Բայց սա հանդուրժել այլևս հնարավոր չէ: Ավարտվեց պոպուլիստների ժամանակը, գալիս է գործ անողների, կառուցողների, համախմբողների ժամանակը:

Ինչ ունենք մենք 2,5 տարվա ընթացքում: Տարեցները մահացան կորոնավիրուսից, որովհետև սույն ստահակը՝ Փաշինյանը, «պինցետով ու օղիով» էր բուժում, էջմիածնեցի մորքուրին էր մեղադրում, երիտասարդները մահացան պատերազմից, որովհետև սույն ստահակն «իր սեփական կետից» էր սկսում բանակցությունները, զինվորները թույլ էին ու տկար, Շուշին էլ դ-բախտ ու դժգույն էր: Բայց սրանք դեռ ծաղիկներ են, հարգելի ընթերցողներ, ՀՀ բնակչությունը դեռ երկար վատ է ապրելու… Բոլորը տուժեցին, էս գժի ձեռքը բոլորը կրակն են ընկել:

Նիկոլենք Արցախի մասով ժողովրդին «նախապատրաստեցին խաղաղության», հիմա էլ Սյունիքի մասով են «նախապատրաստում»։ Հետևաբար՝ օր առաջ պետք է մաքրել Հայաստանի պետական համակարգը: Հենց այդ պատճառով էլ, ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում: Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:

Արդեն այսօր Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշվում է.

Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ուստի՝ որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:

Բայց ինչպես հասկանում ենք ֆեյքային վայրահաչոցներից, իշխանությունը ցայտոտնի մեջ է: Փորձում են ցեխ շպրտել նրա վրա, վատաբանել ու հանիրավի մեղադրանքներ հնչեցնել: Բայց այս տհաճ երևույթի հանդեպ անտարբեր չէր կարող լինել գիտակ քաղաքական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Դատելով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ արտահայտվող միավորների որակից ու կազմից, ինչպես նաև նրանց կողմից արտադրած ու տարածած բարբաջանքներից, կարծում եմ Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի»,-գրում է Արթուր Ղազինյանը՝ կոչ անելով, եկեք խնդրենք նրանց ավելի հաճախ հանդես գան իրենց տխմար քննադատություններով, հետևողականորեն բարձրացնեն Մանուկյանի վարկանիշը և համոզեն մեր ժողովրդին, որ նա անցումային կառավարության ղեկավարի ամենաճիշտ թեկնածուն է:

Իսկ վերջում՝ պարոն Ղազինյանը հավելել է. «Հ.Գ. 1996թ. սեպտեմբերին տապալված սահմանադրական կարգը պետք է վերականգնել հիմա»:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Nikol Pashinyan is neither the head of the country, nor the head of the state. He is simply the head of the executive power, the government, with an unfortunate present and an unenviable future. Unfortunately, the current constitution has concentrated a lot of power in the hands of the Prime Minister. But this can not be tolerated anymore! The time of populists is over, the time of those who work, builders and consolidators is coming.


What do we have in 2.5 years? The old people died of the coronavirus because this swindler, Pashinyan, was treating them with “tweezers and vodka”, blaming the aunt from Etchmiadzin, the young people died from the war, because this swindler was starting negotiations from “his own point”, the soldiers were weak and weak, Shushi was weak. and it was dull. But these are still flowers, dear readers, the population of Armenia will live badly for a long time … Everyone suffered, everyone fell into the fire at the hands of this madman.
Nikolenk “prepared the people for peace” regarding Artsakh, and now they are “preparing” for Syunik. Therefore, the state system of Armenia must be cleaned the day before. That is why, based on the current situation, taking into account the demands of the general public, the council of 17 parties decided to expand its dimension by forming a movement for the salvation of the Motherland. The movement is pan-Armenian and non-partisan. The council of the movement includes representatives of parties, intelligentsia and the general public.


Already today, the Council of the Homeland Salvation Movement issued a statement, in which it is particularly mentioned.
The aim of the movement is to get rid of the catastrophic regime of Armenia in a constitutional way, creating a transitional, anti-crisis government, which will prevent the loss of Armenian statehood, carry out post-war recovery, work on national-foreign policy based on national-state interests, increase citizens’ security. elections. Therefore, as the head of the transitional government, the Prime Minister of the Republic of Armenia, the Council nominates Vazgen Manukyan, who has experience in anti-crisis management, ability to conduct effective negotiations, internal solidarity, will and determination to ensure national unity.


But as we understand from the fake riots, the government is in turmoil. They are trying to throw mud at him, slander him and make unjust accusations. But Arthur Ghazinyan, a knowledgeable politician, candidate of jurisprudence, leader of the “One Armenia” party, could not be indifferent to this unpleasant event.
“Judging by the quality and compositio



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*