Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը. Գագիկ Ծառուկյանի կոչը

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել է ստեղծված պատերազմական ծանր իրավիճակը, կարևորվել է օր առաջ հումանիտար այս աղետը կանգնեցնելու հրամայականը և նախանշվել են առաջիկա օպերատիվ քայլերը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում մասնավորապես նշել է.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 201-8-1024x722.jpg

«Սիրելի’ կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ.
Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը: Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում: Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար: Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 198-3-1024x693.jpg

Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և դա անբեկանելի ճշմարտություն է: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին և հայոց անպարտ բանակին…

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 203-4.jpg

Հ.Գ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար:

Today a sitting of the political council of the “Prosperous Armenia” party was held, which was chaired by the PAP chairman Gagik Tsarukyan. The difficult situation of the war was discussed, the imperative to stop this humanitarian catastrophe the day before was discussed, the forthcoming operative steps were outlined. In his speech, PAP leader Gagik Tsarukyan particularly noted.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 199-7-1024x683.jpg

“Dear party friends, dear colleagues.
During the days of my imprisonment, there was not a single second that I did not think and worry about the security of Artsakh, Armenia, and the lives of our soldiers. Today, each of us needs the active participation of each of us in order to resist the war unleashed by the Turkish-Azerbaijani terrorist tandem and give a worthy counterattack to the enemy. In this crucial situation, it is time to put aside all disagreements and disagreements and continue the Artsakh-Armenia-Diaspora struggle, which has become one fist. We pay a very high price for every second lost. I feel unspeakable pain for every drop of blood shed by every soldier and volunteer. My condolences and condolences to the families and relatives of all our Armenians who died defending the homeland on the battlefield. Glory and honor to them.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 201-9-1024x722.jpg

Although from the very first days of the war there were a number of deputies of the Prosperous Armenia parliamentary faction, heads of territorial structures, hundreds of party members, they are still at the forefront, but today we all need to unite. I call on all members of the Prosperous Armenia Party, representatives of regional structures to volunteer for the detachment formed by the party. I will personally lead the PAP volunteer detachment, I will continue to be by the side of the Armenian soldier

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*