Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից –

Հարգելի՛ ընթերցողներ, արդեն բազմիցս նշել եմ, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից և նա ապօրինի կերպով է ներկայումս գտնվում կալանքի տակ: Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող արարքի դեպքում օրենսդրությամբ որպես պատժատեսակ նախատեսում է նաև տուգանք, երբ թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը քանիցս նշել են, որ կալանքը միայն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի որպես խափանման միջոց՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գտնվել անազատության մեջ:

Դե կարող եք բացատրել ինչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Զավեշտալի են մեղադրող կողմի այն պնդումները, թե Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, այն դեպքում, երբ մեղադրանքի հարուցումից ամիսներ անց լինելով ազատության մեջ պարոն Ծառուկյանը երբևէ նման որևէ փորձ անգամ չի արել և սա ապացուցված ճշմարտություն է: Հայաստանի ու Արցախի համար ծանրագույն այս օրերին մշտապես խոսվում է համախմբվածության, միասնականության, յուրաքանչյուրի հնարավորություններն ի նպաստ մեր հաղթանակի ներդնելու մասին: Առաջին իսկ օրից ընդդիմադիր բոլոր ուժերը համախմբվեցին այս գաղափարի շուրջ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, շատերի համար անհասկանալի է, որ ներկա վիճակում դեռևս կալանքի տակ է ԱԺ երկրորդ ուժի ղեկավարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, թեպետ սոցցանցերում և ընդհանրապես հանրության մեջ առկա տրամադրությունները ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ առկա է նրա խափանման միջոցը փոխելու հանրային պահանջ:

Ու այս ամենի ամենաոգևորիչն այն է, որ պարոն Ծառուկյանըն չի ընկճվում այսօր նրա համար իր ազատության հարցն այլևս երկրորդական է:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է պարոն Ծառուկյանը․ «Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: Սրտի մեծ կսկիծով ցավակցում եմ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր քաջորդիների հարազատներին ու ընտանիքներին: Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը»:

Նա մեծ հավատով լցված հայտնում է․ «Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք և սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը…»։
Այդուհանդերձ բոլորս ենք համոզվել, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։
Պետք է ընդգծել, որ այս օրերին Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին են բարձրաձայնում նաև բազմաթիվ անհատներ, նույնիսկ այնպիսիք, որոնք, մեղմ ասած, Գագիկ Ծառուկյանի կողմնակիցը չեն, եթե չասենք հակառակը: Նրանք, չքննարկելով առաջադրված մեղադրանքի ճիշտն ու սխալը, փաստում են, որ դա այն մեղադրանքը չէ, որի համար կարելի է մարդուն պահել կալանքի տակ։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Dear readers, I have already mentioned many times that the accusation against Gagik Tsarukyan has no legal basis, he is currently in detention illegally. Gagik Tsarukyan continues that both the RA Prosecutor General and the European Court of Human Rights have repeatedly stated that detention should be used only in exceptional cases as a measure of restraint, according to the law. to be in prison.

Well, can you explain what this is, if not political persecution? The allegations of the accusing party that Gagik Tsarukyan can hinder the investigation are ridiculous, while Mr. Tsarukyan, who was released months after the accusation was made, has never made such an attempt, this is a proven truth. In these difficult days for Armenia and Artsakh, there is always talk of consolidation, unity, investing everyone’s opportunities in favor of our victory. From day one, all opposition forces united around this idea. However, despite all this, it is incomprehensible to many that in the current situation the leader of the second force of the National Assembly, PAP leader Gagik Tsarukyan, is still under arrest. public demand.

And the most shocking thing about all this is that Mr. Tsarukyan is not depressed, the issue of his freedom is secondary to him today.
As Mr. Tsarukyan wrote on his Facebook page ․ “We are at war, our best boys are being killed every day. With deep sorrow I offer my condolences to the relatives and families of all our heroes who sacrificed their lives for the defense of the homeland. They resisted the war unleashed by Azerbaijan and Turkey at the cost of their lives, and thousands of soldiers continue to fight today. “My heart is torn today that I can not personally stand by Artsakh, my homeland and the Armenian soldier, to make full use of my opportunities and international ties.”
He reports with great faith ․ “I believe that this nightmare of w

ar will end one day soon, but today we have a sacred duty to keep the backs of our army, our soldiers and volunteers strong.” History will not forgive us if we fail to make mistakes in this matter. “Remember that the homeland needs us all today.”
Nevertheless, we are all convinced that keeping the leader of the “Prosperous Armenia” party Gagik Tsarukyan in custody these days is not in the interests of the Republic of Armenia and the Artsakh Republic.
It should be emphasized that these days many individuals are talking about changing Tsarukyan’s pre-trial detention, even those who, to put it mildly, are not in favor of Gagik

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*