Հուզմունքներդ չեք կարող զսպել․ Արցախում հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրառում է արել –

Արցախում հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երախտապարտ եմ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից ինձ ու իմ ընտանիքին հասցեագրված հարյուրավոր նամակների, զանգերի համար. շնորհակալ եմ, որ մեր կողքին ենք: Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել: Ես

հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի, Ափյուռքի հայության ջանքերի մեկտեղումն անչափելի ուժ է, որը մեզ կբերի այն հաղթանակը, որի համար պայքարում ենք օր ու գիշեր և որի համար իր կյանքը չխնայեց նաև իմ Հերոս որդին:

Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք: Մեր պայքարն արդար է, և մենք, վստահաբար, Հաղթելու ենք:

Դիմում եմ Հայաստանում և աշխարհում գործող միջազգային կառույցներին, օտարերկրյա կազմակերպություններին, աշխարհի կառավարություններին՝ անտարբեր չլինելու կոչով և մեր Հայրենիքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու խնդրանքով: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը:

Խաղաղություն մեր երկրին, և ՀԱՂԹԵԼՈւ ենք»:

The father of Albert Hovhannisyan, who died heroically in Artsakh, Artak Hovhannisyan, wrote on his Facebook page.

“Dear compatriots,

I am grateful these days for the hundreds of letters and calls addressed to me and my family by people known and unknown from different parts of the world. Thank you for being by our side. My Albert struggle is not over until we reach our ultimate goal. I believe that the joint efforts of the Armenians of Armenia, Artsakh and the Diaspora are an immeasurable force that will bring us the victory for which we fight day and night, for which he, my Hero son, did not spare his life.

We have neither the time nor the right to leave. Our struggle is fair, we will surely win.

I appeal to the international organizations, foreign organizations, world governments in Armenia, to the world not to be indifferent, to redouble our efforts to establish peace in our Homeland. We have defended and will defend our Homeland.

Peace to our country, ենք W

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*