Ինչ է կատարվել Ալիեւի հետ․ Ինչ են նրան ցույց տվել –

Ապշերոնյան հանցախմբի պարագլուխ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե «մենք միշտ պատրաստ ենք հանդիպել ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը եւ կարգավորման ուղիներ գտնենք»:

Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը հարցազրույց են տվել ՏԱՍՍ-ին, հանդիպման պատրաստակամություն հայտնելով։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի համար խնդիրը Արցախի կարգավիճակի ճանաչումն է, եւ եթե այդ խնդիրը չի լուծվում, Հայաստանը կռվելու է մինչեւ վերջ։
Ալիեւն արդեն երկու անգամ խախտել է զինադադարի պայմանավորվածությունները եւ շարունակել պատերազմը։ Ի՞նչ է պատահել, որ նա համաձայնել է հանդիպել, նկատի առնելով նրա

հռետորաբանությունը եւ վերջնագրերը։ Ըստ ամենայնի, նրա հետ խոսել են նրա իսկ լեզվով, քանի որ նա այլ լեզու չի հասկանում։ Զինադադարի վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունից հետո Բաքվի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե դա չի նշանակում, որ պատերազմը դադարեցվելու է։ Դա էլ հենց այն է, ինչ ուզում էինք լսել, ի պատասխան հայտարարել էր ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայկական բանակը շարունակում է վստահ ու հերոսական դիմադրությունը, լրջագույն կորուստներ պատճառելով Բաքվին, որը պատերազմի երկու փուլերով չի լուծել որեւէ էական խնդիր։ Բացի այդ, չեն արդարացել Բաքվի հույսերը՝ հայկական բանակի ռեսուրսների սպառման կապակցությամբ։

Դրան գումարվել է Բաքվի նույնացումը ահաբեկության հետ, դրանից բխող հետեւանքներով։ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում խոսել է այն մասին, որ Ռուսաստանը լեգիտիմ հիմքեր ունի հակաահաբեկչական գործողությունների համար։ Բացի այդ, աշխարհում դանդաղ, առայժմ ոչ բարձր մակարդակներում, տեղ-տեղ արդեն խորհրդարանների մակարդակում հասունանում է Արցախի ճանաչման հարցը։

Հայաստանը պետք է դնի երկու հարց, եթե կուզեք՝ նախապայման, ցանկացած հանդիպման ու բանակցության պարագայում՝ վերադարձ 1994-ի զինադադարի համաձայնագրի բնագծերին եւ Արցախի կարգավիճակի հարցի լուծում։ Դրան պետք է ուղղվի համազգային ջանքը, որը վերջին օրերին նկատելի համախմբում է արձանագրում։ Իսկ Ալիեւի հետ պետք է շարունակել խոսել նրա լեզվով, թույլ չտալով դուրս գալ ծուղակից։ Մեր հերոս զինվորների կյանքն ու գործը՝ աչքներիս առաջ։

The leader of the Apsheron criminal group, Ilham Aliyev, has announced that he is ready to meet with Nikol Pashinyan. In an interview with the Russian state news agency TASS, he said, “We are always ready to meet in Moscow and anywhere else to end the confrontation and find a solution.”

Nikol Pashinyan and Aliyev gave an interview to TASS, expressing readiness for a meeting. Nikol Pashinyan said that the problem for Armenia is the recognition of the status of Artsakh, and if that problem is not solved, Armenia will fight to the end.
Aliyev has already twice violated the ceasefire agreements and continued the war. What happened that he agreed to meet, given his rhetoric and ultimatums? Apparently, they spoke to him in his own language, as he did not understand any other language. After the sec

ond ceasefire agreement, the Baku Foreign Ministry stated that this did not mean that the war would end. That is exactly what we wanted to hear, the spokesperson of the RA Ministry of Defense Shushan Stepanyan stated in response. The Armenian army continues its confident and heroic resistance, causing serious losses to Baku, which has not solved any significant problem during the two stages of the war. Besides, Baku’s hopes regarding the consumption of Armenian army resources were not justified.

Added to this was the identification of Baku with terrorism, with its consequences. In his interview, Nikol Pashinyan spoke about the fact that Russia has a legitimate basis for anti-terrorist actions. Besides, the issue of recognizing Artsakh is slowly maturing in the world, at low levels, in some places already at the level of parliaments.

Armenia must ask two questions, if you want, a precondition, in case of any meeting and negotiations, a return to the lines of the 1994 ceasefire agreement and a solution to the issue of Artsakh’s status. The pan-national effort should be directed to it, which is registering a noticeable consolidation in recent days. And we must continue to speak with Aliyev in his langua

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*