Ահասարսուռ. Այս պահին 13 տուն է այրվում. նախարարից սկսած բոլորը դեպքի վայրում են. նոր մանրամասներ –

Shamshyan.com-ը գրում է. Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակելի տներում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսայնը: Ժամանել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներին օգնության ձեռք են մեկնել Պտղունք գյուղի բնակիչները, այնուհետև ոստիկանության Վաղարաշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները: Դեռ այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, մի քանի հրշեջներ էլ տեղում կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ: Արմավիրի մարզպետի կարգարդրությամբ օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարաշապատի հիվանդանոցի բժիշկները:

Ըստ նախնական տեղեությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարէ փորձաքննություններ անցկացնելուց հետո, սակայն մեծ թվով բնակիչներ հայտնվել են բաց երկնքի տակ և կրել են նյութական մեծ վնաս: Տեղում հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու նպատակով ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները երբեմն էլ ուղեկցում են հրշեջներին և ջրատարներին, որեպսզի ժամանակին կարողանան հերթական անգամ մեքենաները լցնեն ջրով և ժամանեն հրդեհի վայր:

Shamshyan.com writes. For more than 2 hours, the fire-rescuers of the 10th fire brigade of the Ministry of Emergency Situations have been fighting against the spread of a large fire in the houses of Ptghunk village of Armavir region. As photojournalist Gagik Shamshyan reports, Minister of Emergency Situations Felix Tsolakyan, director of the Rescue Service Vrezh Gabrielyan, deputy directors of the rescue service Armen Grigoryan and Tigran Petrosyan arrived at the scene. He also arrived: Armavir regional governor Hambardzum Matjosyan.

Prior to the arrival of the firefighters, the residents of Ptghunk village came to the aid of the citizens, then the employees of the community police department of Vagharashapat police department. Firefighters are still battling the blaze, and several firefighters are searching the scene to find the source of the blaze. By the order of the governor of Armavir, the doctors of Vagharashapat hospital arrived

operatively. According to preliminary information, fortunately, no one was injured. The cause of the fire will be clear after a series of examinations, but a large number of residents found themselves in the open air, suffering great material damage. In order not to hinder the work of the firefighters o

n the spot, the officers of the 1st platoon of the 1st battalion of the 2nd officer battalion of the traffic police, led by the platoon commander Grigor Poghosyan and the platoon commander Marlen Sargsyan, are carrying out an intensified service. The traffic police sometimes accompany the firefighters and water mains, so that in time they can once again fill the cars with water and arrive at the scene of the fire.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*