Ահա, թե ինչպես են Փաշինյանի ցուցումով մերժում են Ղազինյանի քրեական գործ հարուցելու պահանջը –

Մեր երկրում իշխող խմբակը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է։ Վաղը վիրուսը կհաղթահարենք, կառողջանանք, բայց Նիկոլենց տարած-կորցրածը հետ չենք բերի։ Նիկոլն ինքն էր ասում, որ դատական համակարգը պետք է  զերծ մնա հրահանգներ կատարելուց, բայց արի ու տես, որ իր թեթև ձեռքով մերժում են «Մեկ Հայաստան»  կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի քրեական գործ հարուցելու մասին հաղորդումը։   Այո, արդեն մի քանի ամիս շարունակ Արթուր Ղազինյանը պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ այն ​​բանի համար, որ վերջիններս քաղաքական նպատակներ հետապնդելով` մոլորեցրել են բնակչությանը՝ կորոնավիրուսի խնդրի վերաբերյալ:

Ցավոք, Նիկոլն ամեն ինչ անում է, որ իրականությունը կոծկի։ Ինչքանով որ տեսնում եմ, համարյա բոլոր երկրներում ինչ-որ փուլում փորձում են ծածկադմփոց անել թե՛ կորոնավիրուսով վարակման փաստերը, թե՛ կորոնավիրուսից մահերը։ Որպեսզի իշխանությունների կիքսերն ու անպատրաստությունը չբացահայտվի։

Հետո գալիս է մի պահ, որ ծածկադմփոցն արդեն չի օգնում իշխանություններին թաքցնել։ Ու այսօր տեսնում ենք, որ Փաշինյանի թիմը տապալել է կառավարության, խորհրդարանի գործունեությունը։ Սրանց կառավարումը դեմ է բոլոր օրենքներին, բայց շարունակում են մնալ։

Որովհետև նրանք, թեև չեն կարողանում ղեկավարել, բայց դաշտը մաքրում են բոլոր նրանցից, ովքեր կփորձեն իշխանափոխության պահանջ դնել։ Մեկին բանտում են պահում զոռով, մեկի դեմ գործ են հարուցում ու սպառնում բանտարկել, մեկին փռում ասֆալտին, մեկին ծեփում պատերին, մեկին եթե ծպտուն հանի, երրորդին սպառնում են բիզնեսը խլել, մեկ ուրիշից իսկապես խլում են, մեկին գործարք են առաջարկում, մյուսի դեմ լիքը կոմպրոմատ ցույց տալիս։ Սա մուկն ու կատու խաղալ է նշանակում։

Ի վերջո մեկ բան անբեկանալի է․ Հայաստատանում իշխանափոխության պահանջը եռում է, և կարծում եմ՝ պետք է դա բարձրաձայնել արդեն հիմա։ Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին ու հանրային ուշադրության լուսարձակներն ուղղում իրենց վրա։

Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։ Արթուր Ղազինյանի ջանքերով մենք հասնելու ենք նրան, որ բոլոր մեղավորները պատասխանտվության ենթարկվեն։

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

The ruling group in our country is more dangerous than the coronavirus. Tomorrow we will overcome the virus, we will recover, but we will not bring back what Nikolents spread or lost. Nicole herself said that the judicial system should refrain from carrying out instructions, but now and then they lightly reject the report on the initiation of a criminal case against Arthur Ghazinyan, the leader of the “One Armenia” party. Yes, for several months now Arthur Ghazinyan has been demanding to file a criminal case against Pashinyan նախարար Minister of Health Arsen Torosyan for misleading the population about the coronavirus issue for political purposes.

Unfortunately, Nicole does everything she can to cover up the reality. As far as I can see, in almost all countries at some point they try to cover up both the facts of coronavirus infection and deaths from coronavirus. So that the mistakes and unpreparedness of the authorities are not revealed.

Leader of ‘One Armenia’ Party Artur Ghazinyan gives a press conference

Then comes a moment when the cover-up no longer helps the authorities to hide. And today we see that Pashinyan’s team has failed the activity of the government, the parliament. Their rule is against all laws, but they remain. Because they are not able to lead, but they are clearing the field of all those who will try to demand a change of government. One is forcibly imprisoned, another is sued and threatened with imprisonment; give. This means playing with mouse and cat.

In the end, one thing is inviolable ․ The demand for a change of government is in full swing in Armenia, I think it should be voiced already. The virus explodes all the weak points of the system, shows them, exposes the culprits and directs the spotlight on them.
No one will escape responsibility. With the efforts of Arthur Ghazinyan, we will achieve that all the guilty are brought to justice.
GREEN PRESS

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*