ՇՏԱՊ․ քիչ առաջ․ 2 շտապօգնության մեքենա և 2 հրշեջ մեքենա շարժվում են օդանավակայանի ուղղությամբ․ միայն իմանաք, թե ինչ է կատարվել –

Քիչ առաջ «Հայկական ժամանակը» տեղեկություն ստացավ, որ Երեւանի Իսակովի պողոտայով 2 շտապօգնության մեքենա եւ 2 հրշեջ մեքենա շարժվում են օդանավակայանի ուղղությամբ:

Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում հրդեհ է բռնկվել: Իրենք տեղեկացրել են մարզի շտապօգնության ծառայությանը:

Ստեփանյանի տեղեկություններով՝ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Փորձեցինք կապ հաստատել Պտղունք գյուղ գյուղապետի հետ, որը, սակայն, միայն նշեց, որ հրդեհ է, չի կարող խոսել:

Ավելի ուշ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Պտղունք գյուղում այրվում են մի քանի բնակելի տներ:

Ըստ տարածած հաղորդագրության՝ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 18:08-ին:

Առայժմ ԱԻՆ-ն այլ մանրամասներ չի հայտնում:

Haykakan Zhamanak recently received information that two ambulances and two fire trucks were moving in the direction of the airport on Isakov Avenue in Yerevan.

Taguhi Stepanyan, the director of the Yerevan Ambulance Service, told us that a fire broke out in the village of Ptghunk in the Armavir region. They informed the ambulance service of the region.

According to Stepanyan, no one was injured in the fire.

We tried to contact the mayor of Ptghunk village, who, however, only mentioned that it was a fire and could not speak.

Later, the RA Ministry of Emergency Situations issued a statement, according to which several houses were burning in Ptghunk village.

According to the spread message, the Armavir Regional Crisis Management Center received the alarm today at 18:08.

The Ministry of Emergency Situations has not provided any other details yet.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*