Հայրը բժշկին հարցրել է, տեսե՞լ է երեխային մայրը, ասել է՝ հա, դրել ենք գիրկը․ մահացած ծննդկանի կնքահայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Անհնար է դիտել առանց արցունքների 😥😥պարզվում է․․․ –

Շենգավիթ» ԲԿ-ից սեպտեմբերի 22-ին, դուրս է գրվում «Շենգավիթ» ԲԿ ծննդատանը մահացած 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածինը։

Հովհաննես Հարությունյանը՝ Սեդա Ասատրյանի և նրա ամուսնու՝ Գրիգոր Աբրահամյանի ամուսնության կնքահայրը նշեց, որ մահը գրանցվել է ԲԿ-ի մասնագետներից բժիշկ Աշոտ Սիրունյանի սխալի հետևանքով։

«Մենք չենք ասում ինքը վատ բժիշկ է, որ գրում են՝ ինքը լավնա, ինչի եք վարկաբեկում և այլն, գիտենք լավն է, հիմա էլ անունով բժիշկ է, բայց ինչի՞ են 5-6 ժամ պահել ու մահը չեն արձանագրել, էդքան ժամ տանջվել է, ինչի՞ կեսարյան հատում չեն արել, բժիշկը գիտեր, որ ինքն ալերգիա ուներ էդ դեղից, ինչի՞ մինչ ներարկումը չեն փորձել»,-ասաց ծննդկանի կնքահայրը։

Նա մի շարք խնդրիների մասին բարձրաձայնեց՝ նշելով նաև ոստիկանության անգործության և այլնի մասին։

Հովհաննես Հարությունյանի խոսքով, մահվան հաջորդ օրը ծննդկանի ամուսինը՝ Գրիգորը մոտեցել է բժշկին ու հարցրել՝ կինը երեխանին տեսե՞լ է, բժիշկն ասել է՝ հա, դրել ենք գրկին։

Նա նշեց նաև, որ դիահերձման ժամանակ պարզվել է, որ կրծքավանդակին կոտրվածք է եղել, որը, ըստ երևույթին, վերակենդանացման աշխատանքների ժամանակ է եղել։ Կնքահոր խոսքով, ըստ դատաբժշկական փորձաքննության, 30-ամյա ծննդկանը մահացել է ներարկումից։

The newborn of 30-year-old Seda Asatryan, who died in the maternity hospital of “Shengavit” MC, is being discharged from “Shengavit” MC today, on September 22.

Hovhannes Harutyunyan, the godfather of the marriage of Seda Asatryan and her husband, Grigor Abrahamyan, mentioned that the death was registered due to a mistake made by Dr. Ashot Sirunyan, one of the specialists of the MC.

“We do not say he is a bad doctor, they write that he is fine, why do you discredit him, etc., we know he is good, now he is a doctor by name, but why did they keep him for 5-6 hours and did not record his death? He suffered for so many hours. “Why did they not perform a caesarean section? The doctor knew that he was allergic to that drug. Why did they not try it before the injection?” said the godmother of the mother.

He raised a number of issues, noting the inaction of the police and so on.

According to Hovhannes Harutyunyan, the day after the death, the woman’s husband, Grigor, approached the doctor and asked if the woman had seen the child. The doctor said, “Yes, we put her in her arms.”

He mentioned that during the autopsy it was found out that there was a fracture in the chest, which, apparently, was during the resuscitation works. According to the godfather, according to the forensic medical examination, the 30-year-old woman died from the injection.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*