ԲՀԿ-ն, «Հայրենիքը» և ՀՅԴ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում –

«Հայրենիք» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ-ի մարտավարական գործընկերությունը շարունակվում է, հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

«Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում կայացել է եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցում էին Արթուր Գրիգորյանն ու Հրաչյա Ռոստոմյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք»-ից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը։

«Քննարկման առանցքում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծն էր, որի նպատակն առանց այն էլ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելն է:

Քաղաքական երեք ուժերը տուգանքների համաներման պահանջով նաև ստորագրահավաք են սկսում։ Նախաձեռնության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի քաղաքացիներին», – նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

The tactical partnership of “Hayrenik” party, “Prosperous Armenia” and ARF continues, “Hayrenik” party reports.

The regular working meeting of the trio took place in the central office of “Hayrenik”, in which Arthur Grigoryan and Hrachya Rostomyan from the Prosperous Armenia Party, Artsvik Minasyan and Lilit Galstyan from the ARF, Ara Sahakyan and Arsen Babayan from “Hayrenik” took part.

“The focus of the discussion was the bill on cancellation (amnesty) of fines imposed for violating the legal regime of the state of emergency, the purpose of which is to relieve citizens who are already in a difficult social situation from additional financial burden.

The three political forces are also collecting signatures demanding the amnesty of fines. “Complete information related to the initiative will soon be available to citizens,” the party said in a statement.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*