Ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը անբարո ձևով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս օրերին Սփյուռքում ապրող իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ այս քայլի մեխանիկան, բայց հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով եւս անդրադառնալ խնդրին։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1620.jpg

Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր եւ եղբայրներ, որ տարբեր պատճառներով արտագաղթել եք Հայաստանից եւ ձեզանից շատերը ստիպված են եղ

ել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Եւ այսպես. ի՞նչ է եղել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ եւ իմ ընտանիքին, գրում է չարացած եւ անթաքույց ատելության խոսքեր։ Ես սույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես սույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, եւ ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից պարզաբանմամբ։ Ու սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1655.jpg

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ ու իմ ընտանիքին վիրավորած կոնկրետ անձին, անբարո ձեւով խեղաթյուրել եւ ձեզանից շատերի մոտ արդարացի վրդովմունք առաջացնել։ Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը, եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ եւ կպատասխանեիք վստահաբար շատ ավելի կոշտ։ Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը եւ գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն ու Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1659.jpg

Բայց ես շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, ես շարունակելու եմ չհանդուրժել հասարակությունը ատելությամբ սնելու ցանկացած քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի։ Որովհետեւ ատելությունն ու թշնամանքը պարզապես կազմաքանդում են երկիրը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան ու բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։
Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից, եթե կոնկրետ անձին ուղղված իմ խոսքը իրենք այլ կերպ են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ եք եւ դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք մշտապես, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն ակնկալում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության ու թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։

Առողջ եղեք ու Աստված բոլորիս հետ։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1670-1.jpg

Dear Compatriots of the Republic of Armenia and the Diaspora,

The government, using all the immoral tools and not caring about human rights and the inviolability of our private lives, is spreading a message from the voice removed from my “messenger” account, which is an attempt to present a word of contempt for our compatriots in the Diaspora. I have explained to many of my compatriots living in the Diaspora these days, with whom I have personal contacts, the mechanics of this dirty step of the government, but now I consider it necessary to address the issue in this format as well.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1671.jpg

Dear my Diaspora Armenian sisters and brothers, that you have emigrated from Armenia for various reasons and many of you have been forced to leave your homeland for many objective reasons. And so. What really happened? A woman living in the Diaspora wrote personal insults to me, my family and me, and wrote abusive and hateful words about me. I repeat to this lady, I am answering exclusively to this lady what this government, violating the right to inviolability of my personal correspondence, makes public, and what I myself posted on my Facebook page with an attached explanation. And this is an attempt to present it as a disrespectful attitude towards our compatriots in the Diaspora.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1672.jpg

My dear compatriots, I am sorry that some circles have managed to distort my words addressed to me and the specific person who insulted me and my family, in an immoral way, and to cause a fair amount of outrage among many of you. I think each of you, if you and your family were offended, would do the same and be sure to be much tougher. As an MP working in international organizations, I know what a powerful force the Armenian Diaspora is and I know what an undeniable contribution our compatriots living in the Diaspora have in preserving the Arme

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*