Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն»․ ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը: Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ին հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 780.jpg

Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ: Չունենալով քաղաքական հակափաստարկներ, իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ եվրոպական կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների եւ քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի եւ միջազային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 781.jpg

Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջեւ այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարեւորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի եւ ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որեւէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 791.jpg

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին եւ իրապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը. Սա քաղաքական հայացքների խնդիր չէ, սա այլևս արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիրն է: Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 795.jpg

The PAP Political Council strongly condemns the government’s attempts at political persecution and retaliation against the PAP leader and party figures. It is obvious that everything started after Gagik Tsarukyan’s famous speech on June 5, where he pointed out the failures and failures of the government, noting specific areas. Disgraceful socio-economic indicators, the situation of hundreds of thousands of citizens in “bank captivity”, the full branches of the economy on the verge of collapse, the huge rise in unemployment, the collapse of the fight against the epidemic, unforgivable tensions with strategic allies.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 780-1.jpg

Following the raising of these issues and the demand for the resignation of 100% of the government staff, the authorities unleashed a series of political persecutions on the representatives of the Prosperous Armenia Party. Having no political counter-arguments, the government crossed all moral red lines and today openly violates human rights and the right of the deputy, the citizen, to the inviolability of his private life. In Armenia, a member of the Council of Europe and a member of many international European organizations, the government has rudely obstructed the work of lawmakers and politicians in its pr

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 781-1.jpg

ofessional endeavors, trying to silence political retaliation by publishing personal recordings, a gross violation of the law and many international conventions. We note that in the history of independent Armenia there has never been such a “rule of the game” – even in the most difficult political relations, personal life, family, children have been inviolable topics. Instead of solving the most important social problems facing the country during these difficult times, the government has used all its resources and fake industry, on which huge state funds are spent, to organize immoral political revenge against the PAP leader and PAP deputies, any moral barriers, including family and not facing a moral barrier to privacy. The PAP Political Council calls on the government to refrain from hooliganism. And we urge international organizations and human rights organizations not to leave unanswered this immoral campaign unleashed by the government against the RA deputies and politicians, as this path chosen by the government is the shortest way to dictatorship.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*