
«Հաջորդ ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018-ի թավշյա հեղափոխության արժեքները»,-այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էս երկու տարիա էս մարդը չկարողացավ էսքան ժամանակ հասկանալ, որ վաղուց ընդդիմություն չի, իսկ հարուստներն այլևս էն նախկին բոբոները չեն, ու ժողովուրդն արդեն քեզ կամեռաների առաջ ա հայհոյում: Մեղկ ես, շատ մեղկ…Սա հերթական ահաբեկումն էր ընդդիմությանը: Չնայած հենց այսօրվա ելույթն ամենավառ ապացույցն է, որ, բացի սպառնալիքից ու մանիպուլյացիայից, ուրիշ բան ձեռներդ այլևս չկա։

Երկու տարի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հիստերիկն առնվազն պետք է ամաչեր, որ իր հաթաթաներն ու սպառնալիքները միայն ծիծաղ են առաջացնում ընդդիմախոսների մոտ:
Երկրի թիվ մեկ ամբիոնից երկրի թիվ մեկ դեմքը խոսում էր հախուռն ու էմոցիոնալ, թացն ու չորն ամբողջությամբ իրար խառնած:

Հասկանում եմ կա վախ, տագնապը, խուճապ, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ լաչառությունն ու անհավասարակշռությունը քաղաքական կատեգորիա չեն: Լավ, եթե դուք այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, ինչո՞ւ չեք հանդարտվում, ինչո՞ւ եք արդեն օրեր շարունակ քնում ու արթնանում ԲՀԿ-ի վերաբերյալ խոսելով: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է:

2 տարին շատ կարճ ժամանակ է հեղափոխության, ինչպիսին էլ այն լինի, նախանշած բարեփոխումներն իրականացնելու համար, բայց, համաձայնեք, որ 2 տարին լիուլի բավարար էր Նիկոլ Փաշինյանին՝ էյֆորիկ հոգեվիճակը հաղթահարելու համար… Ժողովուրդն արդեն հոգնել է երկու տարի կրկնվող անիմաստ տեքստերից, անհեթեթ մեղադրանքներից ու նախկինների շողքի տակ թաքնվելով՝ սեփական անկարողությունը արդարացնելու փորձերից:

ԲՀԿ-ի մասին եք խոսում, քաղաքական վախճաններից եք խոսում, «միտինգի» մակարդակի ճառեր եք ասում ԱԺ-ի բարձր ամբիոնից։ Ուրեմն իմացեք, դուք արդեն վաղուց եք վախճանվել, էն էյֆորիան էլ չկա, էն Նիկոլը էլ չկա, որ մարդիկ հավատան, իսկ ձեր ճղճղոցը մնալու է լոկ ճղճղոց:

“Only the political forces that unequivocally support the values of the 2018 Velvet Revolution will have a place in the next National Assembly,” RA Prime Minister Nikol Pashinyan stated in his speech in the National Assembly today, June 25. For these two years, this man has not been able to understand for so long that he has not been in

opposition for a long time, and the rich are no longer the former bobbins, and the people are already cursing you in front of the cameras. You are guilty, very guilty … This was another intimidation of the opposition. Although today’s speech is the clearest proof that, apart from the threat and manipulation, there is nothing else in your hands!

The hysterical two-year-old prime minister should at least be ashamed that his insults and threats only make his opponents laugh.
From the number one chair of the country, the number one face of the country spoke, mixed and emotional, wet and dry, completely mixed. I understand that there is fear, anxiety, panic, but I have to say with regret that laziness and imbalance are not political categories. Well, if you are so confident in your abilities, why don’t you calm down, why do you sleep and wake up for days talking about the PAP? I think the answer is obvious.
Оставить комментарий