Գագիկ Ծառուկյանին առնչվող փաստաթղթերը հրապարակայնացնելու առիթով ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել



Գագիկ Ծառուկյանին առնչվող, քառասուն տարվա վաղեմություն ունեցող քրեական գործի մանրամասները համացանցում տարածելու փաստի առթիվ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամներ, փաստաբաններ Էմին Խաչատրյանը և Սմբատ Մինասյանը հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քննություն իրականցվի, պարզվի մեղավորների շրջանակը և իրավական գնահատական տրվի արարքին:

Չնայած, հասարակությունն արդեն իսկ տեղեկացված է, որ այդ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացման որոշում է կայացրել և հրապարակել, որով պարոն Ծառուկյանն արդարացվել է, բայց կարևոր էր պարզել, թե ինչպե՞ս է այդ փաստաթուղթը, որը հրապարակման ենթակա չէ, հայտնվել երրորդ անձանց մոտ և, առավել ևս, տարածվել համացանցում:

«Մեզ համար հասկանալի չէ, թե քառասուն տարվա վաղեմություն ունեցող այդ դատավճիռը ի՞նչ պայամաններում է հայտնվել համացանցում: Դա պաշտոնատար անձնանց անմիջական միջամտությա՞ն, դիտավորությա՞ն, լիազորությունները չարաշահելո՞ւ, թե՞ իշխանությունների անփութության արդյունք է: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար մենք դիմել էինք, որպեսզի քրեական գործ հարուցվի ՀՀ քր.օր. 144 հոդվածի հատկանիշներով:

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է, որով պարոն Ծառուկյանը, անկասկած, պետք է ճանաչվի որպես տուժող, քանի որ համացանցում նրա անձնական կյանքին վերաբերող տվյալներ են հրապարակվել: Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կիրականացնեն բազմակողմանի, լրիվ և

օբյեկտիվ քննություն, և կպարզեն, թե ո՞վ է այդ դատավճիռը տարածել համացանցում և արդյո՞ք որևէ պաշտոնատար անձ առնչություն չունի այդ փաստաթղթերը երրորդ անձի մոտ հայտնվելու գործում»,- ասաց Էմին Խաչատրյանը:

Members of Gagik Tsarukyan’s advocacy group, lawyers Emin Khachatryan and Smbat Minasyan submitted a report to the RA Prosecutor General on the fact of spreading the details of Gagik Tsarukyan’s criminal case on the Internet, which has been under investigation for forty years.

Although the public is already aware that the RA Court of Cassation has acquitted the case, Mr. Tsarukyan has been acquitted. , moreover, spread on the Internet.

“It is unknown at this time what he will do after leaving the post. Is it the result of the direct intervention of officials, deliberate abuse of power, or the negligence of the authorities? In order to get the answers to those questions, we applied to initiate a criminal case against the RA Criminal Code. With the features of Article 144. Today we learned that a criminal case has been filed in which Mr. Tsarukyan is undoubtedly recognized as a victim, as information about his personal life has been publi

shed on the Internet. We expect the law enforcement agencies to conduct a comprehensive, full and objective investigation, to find out who spread the verdict on the Internet and whether any official has anything to do with the documents appearing before a third party, ”said Emin Khachatryan.



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*