Ինչպես չմարսեց իշխանությունը Գագիկ Ծառուկյանի քննադատությունը



Վերջին օրերին Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական ակտիվ զարգացումներ, որոնք մեծ ուշադրությամբ և մանրամասնությամբ լուսաբանվում են և՛ Հայաստանում, և՛ պետության սահմաններից դուրս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունը, դրան նախորդած ԲՀԿ Քաղաքական խորհրդի նիստի ընթացքում կուսակցության ղեկավարի՝ իշխանություններին ուղղված ծանր քննադատությունը և այնուհետև Ծառուկյանի առանձնատանը անցկացված լայնածավալ խուզարկությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանության և ընդդիմադիր ուժի հեռակա փոխհրաձգությունը:

Արդեն մի քանի օր շարունակվող իրադարձություններին հետևում են նաև միջազգային լրատվական հարթակներում: Նիկոլ Փաշինյանի հրահանգների «շնորհիվ» Գագիկ Ծառուկյանը դարձավ միջազգային քաղաքական պերսոն: Ամեն դեպքում սեփական օրինակով իշխանավորները համոզվեցին, որ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում, սա այլևս դատապարտելի իրողություն է: Եւ իհարկե, պատասխան տալու ժամանակն էլ է գալու, այնպես որ, քանի ուշ չէ պարոնա՛յք ուշքի եկեք…


Բոլորիս համար էլ պարզ է, որ ներկայիս խորհդարանում քաղաքական կուսակցության մեծամասնության անդամները ոչ թե հակված են գործել քաղաքական դիալեմաներ ծավալելու հարթակում, այլ ավելի շատ գտնվում են բակային «բիսեդկայի» մակարդակում: Կատարում են անհիմն հայտարություններ, ընդունում են անհիմն օրենքներ, որոնք ոչ միայն կոչված չեն մարդկանց կյանքը բարելավելուն, այլ հակառակը՝ միայն վնասում են մարդկանց: Իսկ այն, ինչ երեկ կատարվեց ԱԺ դահլիճում էլ ավելի է մեծացնում սրանց անօրինականությունների թիվը:


Երեկ ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվողփոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։


Հենց այս առիթով էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի առաջին մասի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Հետևապես դիմել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար:

In recent days, active domestic political developments have been taking place in Armenia, which are covered with great attention and detail both in Armenia and abroad. Prosperous Armenia Party (PAP) leader Gagik Tsarukyan’s statement on the National Security Service, the PAP Political Council’s previous criticism of the party’s leader, and the government’s subsequent large-scale search of Tsarukyan’s private home drew public attention. The events that have been going on for several days are being followed on the

international media. Due to Nikol Pashinyan’s instructions, Gagik Tsarukyan became an international political figure. In any case, the authorities were convinced by their own example that both inside the country and on the international stage, this is another reprehensible reality. And of course, the time will come to answer, so don’t be late, gentlemen.


It is clear to all of us that the members of the majority of the political parties in the current parliament are not inclined to act on the platform of political dilemmas, but are more at the level of the yard “bisedka”. They make baseless statements, they make baseless laws that not only do not improve people’s lives, but on the contrary, they only harm people. And what happened yesterday in the NA hall further increases the number of their illegalities.


Yesterday, the “My Step” faction of the RA National Assembly adopted the draft amendments to the RA Constitution, which obviously contradicts Article 169 of the RA Constitution, as well as Article 86 of the RA NA Rules of Procedure, which directly stipulates that the draft constitutional amendments be adopted in the first reading. Then, it must be submitted to the Constitutional Court to find out the compliance of the proposed changes with the RA Constitution.



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*