Խաչիկ Ասրյանը՝ Նիկոլ Փաշինյանին. քո ապիկար կառավարման արդյունքում, սոցիալական աղքատացումը հատել է սպառնալի աստիճանը

Պոպուլիզմ և գումարած բռնոցի-բացթողոցի, ուրիշ բան չկա։ Բացեք ձեր աչքերը, տիկնայք և պարոնայք… Ինչ կատարվեց Հայաստանում, մարդկանց եկան փոխարինելու այլ մարդիկ: Սա՞ էր մեր ուզածը, որ ՀՀԿ-ն գնա՞, իսկ փոխարենը գա ՔՊ-ն: Իհարկե՝ ոչ, մարդիկ հրապարակում ցանկանում էին բարեկեցիկ Հայաստան, բազմակարծություն, արագ փոփոխություններ, հզոր արտաքին քաղաքականություն, կայուն և զարգացող երկիր, տնտեսական աճ, դրան զուգահեռ՝ գների իջեցում : Բայց, ի՞նչ ունեցանք արդյունքում։ Ունեցանք գների բարձրացում, բռնոցի-բացթողոցի խաղ, շոու, շոու, կրկին շոու…Դեռ դա քիչ էր, հիմա էլ վարակված եմ կորոնավիրուսով, վարակված չեմ՝ անցավ:


Նիկոլը պայքարում է ոչ թե կորոնավարակի դեմ և մարդկանց առողջության համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար: Հայաստանի այսօրվա ապիկար իշխանության ներկայացուցիչների անպատասխանատու, չգիտակցված գործողությունների պատճառով՝ Հայաստանի բնակիչներն ընկել են ինչպես Կորոնավիրուսի մահաբեր ճահճի, այնպես էլ սոցիալապես մահացու վիճակի մեջ, այսինքն՝ Հայաստանի բնակչությունն այսօր մահանում է Կորոնավիրուսից, վաղը կմահանա սովից ու աղքատությունից, իսկ Հայ Ժողովրդի համար ստեղծված այս մահացու ճգնաժամի գլխավոր պատասխանատուն պոպուլիստ և խաբեբա վարչապետ Փաշինյան Նիկոլն է: Մի տեսեք էս խելամիտին: Այսօր արդեն լավացավ կորոնավիրուսից, հասկացավ, որ էլ չի՛ ձգում, չի՛ կարող էլ խաբել: Վայ Նիկո՛լ, էս ի՞նչ դրեցիր դու էս ազգի գլխին:


Այս առիթով այսօր բավականին դիպուկ գրառում է կատարել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը: Նա մասնավորապես գրել է. «Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանում Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներն ամեն օր տարատեսակ դեղեր պետք է օգտագործեն, բայց չեն կարողանում ձեռք բերել այդ դեղերը, քանզի Հայաստանում, քո ապիկար կառավարման արդյունքում, սոցիալական աղքատացումը հատել է սպառնալի աստիճանն, իսկ դեղորայքի գները, քո թողտվության արդյունքում, սահմանված են վայրի շուկայի օրենքներով»:


Ուստի՝ հաշվի առնելով վերոնշյալը, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլից և Հայաստանի Կառավարությունից պահանջո՛ւմ է. Հայաստանում Կորոնավիրուսով վարակվածների ժամանակին հայտնաբերում, թեստավորում և մեկուսացում, ինչպես նաև Կորոնավիրուսով բոլոր վարակվածների համար պետական անվճար բուժօգնության ամբողջական ապահովում:
«Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանում Կորոնավիրուսի պատճառով բոլոր մահացածների հարազատների առաջ պատասխան ես տալու բացառապես դո՛ւ»,- եզրափակել է Խաչիկ Ասրյանը:

Populism, plus a grip, is nothing else. Open your eyes, ladies and gentlemen … What happened in Armenia, people came to replace other people. Was this what we wanted the RPA to go and the CP to come instead? Of course not, people in the square wanted a prosperous Armenia, pluralism, rapid change, a strong foreign policy, a stable and developing country, economic growth, and at the same time lower prices. But what did we get as a result? We had a price increase, a catch-and-release game, a show, a show, a show again … It was not enough yet, and now I’m infected with coronavirus, I’m not infected, it’s over.


Nicole is not fighting against coronavirus and human health, but exclusively to keep her own power. Due to the irresponsible, unconscious actions of the current authorities in Armenia, the people of Armenia are in a deadly swamp of Coronavirus, as well as in a socially deadly state. Nikol Pashinyan, the populist and deceitful Prime Minister, is mainly responsible. Don’t look at this reasonable. Today he has already recovered from the coronavirus, he realized that he can’t pull or cheat. Wow Nicole, what did you put on this nation’s head?


On this occasion, “Armenian Eagles. United Armenia Party leader Khachik Asryan. In particular, he wrote: “Pashinyan Nikol, the citizens infected with coronavirus in Armenia should use different drugs every day, but they can’t get those drugs, because in Armenia, as a result of your apical management, social impoverishment has exceeded the threatening level, and the drug prices, as a result of your permission, by the laws of the wild market. ”


Therefore, taking into account the above, “Armenian Eagles. United Armenia “party demands from Nikol Pashinyan and the Government of Armenia. Timely detection, testing and isolation of those infected with Coronavirus in Armenia, as well as full provision of free state medical care for all those infected with Coronavirus.
“Nikol Pashinyan, you will answer exclusively to the relatives of all the dead in Armenia because of the Coronavirus,” Khachik Asryan concluded.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*