18+ Նյարդերից թուլ մարդիկ չդիտեն, շոկային կադրեր հանրությանը ցնցած Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում, տեղի ունեցել հրազենի գործադրմամբ սպանությունը, երբ սպանություն կատարողը մարդաշատ վայրում իր սև գործն անելուց հետո դիմում է փախուստի, իսկ հետո էլ ինքնակամ ներկայանում ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արրթուր Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Սարգիս Սեպուհյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Սողոմոն

Տարոնցի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության ժամանակ մի քանի անձանց հետ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ և չէր ենթարկվել դեպքի վայրում աշխատանքներ կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, անգամ

ընկերների հետ սպառնում էր, որ ինչ-որ մարդկանց «գյուլելու է», և ոստիկանները, տեսնելով, որ նա ոչ միայն չի ենթարկվում, այլև խախտում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, այն է՝ պարտադիր պետք է կրի դիմակ և պահպանի սոցիալական հեռավորություն, ստիպված ուժ կիրառելով՝ նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին

։ Այդ օրը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել նաև Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Կարապետ Սեպուհյանը, ով Ս. Սեպուհյանի եղբայրն է, և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մարտիկ Օհանյանը։ Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Ս. Սեպուհյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևանում հայտնի է նրանով, որ հաճախակի ներկայանում է, որ ինքը հանցագործ աշխարհում հայտնի «Կայարանցի Թևոսիկի» տղայի ընկերն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/06/08/1156805/

SHAMSHYAN.com presents a video of the June 7 shooting in Soghomon Tarontsi Street, Shengavit Administrative District of Yerevan, in which a gunman fled after committing a crime in a crowded place and then voluntarily turned himself in to the police. Shengavit depar

tment. Earlier, according to SHAMSHYAN.com, Artur Khachatryan, a resident of Yerevan’s Nor Aresh district, was arrested by the decision of Robert Vardanyan, head of the Shengavit Investigation Division of the Investigation Committee of the Investigation Committee of Armenia. Sargis Sepuhyan, 30. According to photojournalist Gagik Shamshyan, the latter had shown obvious disr

espect to the public along with several other people during the June 7 murder of Soghomon Tarontsi Street in Shengavit administrative district of Yerevan. He even threatened his friends with “legal demands” that he would “shoot” some people, and the police, seeing that he not only disobeyed, but also violated the decision of the RA Deputy Prime Minister, Parapet Tigran Avi

nyan, that is, he must wear a mask. He was forcibly handcuffed and taken to the Shengavit police station. On that day, 34-year-old Karapet Sepuhyan, a resident of Nor Aresh district, was taken to Shengavit police station on suspicion of using violence against government officials. Sepuhyan’s brother is Marti

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*